«Արսենալ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հաստատել է կիսապաշտպան Էբերեչի Էզեի տրանսֆերը «Քրիսթալ Փելասից»։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ տրանսֆերի հիմնական գումարը կազմում է 60 միլիոն ֆունտ, որին կարող են ավելանալ մինչև 7,5 միլիոն ֆունտ լրացուցիչ բոնուսներ։
Էզեն ստորագրել է չորս տարվա պայմանագիր հյուսիսային Լոնդոնի ակումբի հետ։ Նախկինում նա հանդես է եկել «Արսենալի» երիտասարդական ակադեմիայում իր կարիերայի սկզբում։
Այս գնումով «Արսենալի» ամառային տրանսֆերային ծախսերը հասնում են 267 միլիոն ֆունտի։ Անցած մրցաշրջանում Էզեն անգլիական Պրեմիեր Լիգայում անցկացրել է 34 հանդիպում՝ իր նախկին ակումբի կազմում խփելով 8 գոլ և տալով 8 արդյունավետ փոխանցում։